Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

«ԼՂՀ-ն ճանաչվելու է միջազգային հանրության կողմից որպես նրա լիարժեք, վստահելի գործընկեր». Կ. Միրզոյան

 

«Երիտասարդ պետություն ենք, ընդամենը 25 տարվա պատմություն ունենք, բայց այդ 25 տարիների ընթացքում հասցրել ենք անել հսկայական մի աշխատանք, որը նույնիսկ ավելի երկար պատմություն, ավելի մեծ տարիք ունեցող որոշ պետություններ չեն հասցրել անել»,- այս կարծիքն է այսօր արտահայտել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ ձեռքբերումները մեզ համար կարեւոր են, չնայած, գուցե որոշ մարդկանց համար համեստ թվան:

Արտգործնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր նվաճմանը, յուրաքանչյուր ձեռքբերմանը, հասել ենք հսկայական ջանքերի, արյան գնով: «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, որպես նրա լիարժեք, վստահելի գործընկեր, մի երկիր, որ այսօր ոչ միայն նպաստում է իր իսկ զարգացմանը, այլեւ մեծ ավանդ ու ներդրում ունի ողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում»- նշել է Կարեն Միրզոյանը:

 

 

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Ապրիլ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30