Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Մխիթարյանի վերադարձը Բորուսիա բացառված է. Վատցկե

 


Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն բացառել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգա է տեղափոխվել ամռանը, սակայն դեռ չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում:

«Ցանկացած խելամիտ ֆուտբոլիստ պետք է նախօրոք մտածի այն միջավայրի մասին, որտեղ տեղափոխվելու է: Երբ հանդես ես գալիս «Բորուսիայի» նման ակումբում ու քեզ մոտ սկսվում է ամեն ինչ ստացվել, տարօրինակ է այդ ամենը թողնել և հեռանալ այլ թիմ:

Պետք է համակերպվենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների՝ Հումելսի, Գյունդողանի ու Մխիթարյանի հեռանալու հետ:

Մխիթարյանի պարագայում դա ֆուտբոլիստի որոշումն էր: Ռայոլան ինտելիգենտ է, իսկ մյուս կողմից անասուն: Նա ունի որոշակի գործելաոճ, սակայն այդ մասին արդեն գիտեինք, երբ բանակցում էինք Հենրիխի համար: Մինոն ճիշտ է գործել: Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Kicker»-ը:

 

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Մարտ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31