Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Մոխրաթաղ. 280 տնից մնացել է 90-ը

 

«Մինչեւ պատերազմը Մոխրաթաղում 280 տուն կար, իսկ հիմա մնացել է ընդամենը 90-ը»,- նշում է գյուղապետ Լյովա Ավանեսյանը:

Մոխրաթաղը Մարտակերտի շրջանի սահմանամերձ գյուղերից է: Արցախյան պատերազմի ընթացքում մոխրաթաղցիները հերոսաբար մարտնչել են թշնամու դեմ եւ նրանց դուրս քշել գյուղից:

Այստեղ շատ բան է փոխվել պատերազմից հետո. «Բնակչությունը քչացել է. ներկայումս մոտ 340 բնակիչ ունի գյուղը: Պատերազմից հետո բնակչության մի մասը թողնելով տները հեռացել է գյուղից»,-ափսոսանքով նշում է գյուղապետը:

Պատերազմի ընթացքում գյուղը բավականին լուրջ վնասներ է կրել: Հակառակորդի արձակած արկերից վնասվել է գյուղի կենտրոնում գտնվող Սբ.Սարգիս եկեղեցին, ավերվել՝շատ տներ, գյուղի ակումբը եւ այլն:

«Ժամանակին ակումբում 300 մարդ էր տեղավորվում: Առաջին հարկում գյուզացիները հարսանյաց հանդեսներ, ծնունդներ, էին նշում: Վերջերս տանիքն ենք վերանորոգել, այնինչ շենքը լրիվությամբ վերանորոգման ենթակա է, սակայն դրա համար բավականին մեծ գումարներ են պահանջվում»,-ասում է Լյովա Ավանեսյանը:

Գյուղացիները գոհ են ճանապարհներից, լուսավորվածությունից, սակայն չունեն մշտական ջուր: Գյուղը գազաֆիկացված չէ, չնայած ընդհանուր խողովակը հասել է մոտակա գյուղ: Գյուղացիներն ասում են, որ խոստացել են Մոխրաթաղում էլ գազ անցկացնել, բայց դեռեւս չկա:

Հակոբ Ավանեսյան

Հարցում

Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2014-ը

Լավ - 26.1%
Մասամբ լավ - 32.6%
Վատ - 23.9%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 17.4%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 46
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Մարտ 2015 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31