Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

ԵՄ-ի ղեկավարները որոշեցին ուժեղացնել ճնշումը Սիրիայի հակամարտության կողմերի վրա

 

Եվրամիության (ԵՄ) երկրներ ղեկավարները պայմանավորվել են դիվանագիտական ճնշում գործադրել սիրիական հակամարտությանը մասնակցող կողմերի վրա, որպեսզի հնարավորություն ստանան մարդասիրական օգնություն հասցնել երկիր եւ Հալեպից տարահանել խաղաղ բնակիչներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք ճնշում կգործադրենք Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված մյուս միջազգային խաղորդների վրա՝ բոլոր մատչելի դիվանագիտական միջոցների օգտագործմամբ»,- հայտարարել է Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում «ոչ մի տարբերակ բացառել չի կարելի»:

Դեկտեմբերի 15-ին ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդել էր, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները համաձայնության են եկել եւս կես տարով երկարաձգելու այն պատժամիջոցները, որոնք 2014 թվականի մարտին Ռուսաստանի դեմ սահմանվել են Մոսկվայի կողմից Ղրիմի անեքսիայից հետո:
Ընթացիկ պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարի 31-ին:

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Հուլիս 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31