Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Samsung-ն առաջարկում է պայթյունավտանգ Galaxy Note 7-երը փոխանակել Galaxy S8, Note 8 սմարթֆոններով

 

Հարավկորեական Samsung Electronics Co Ltd տեխնոլոգիական ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ պայթյունավտանգ Galaxy Note 7 սմարթֆոնների տերերը կարող են դրանք փոխանակել բրենդի արտադրած այլ մոդելի հեռախոսներով:

Ինչպես հայտնում է Reuters-ը, ասվածը վերաբերում է միայն Հարավային Կորեայի բնակիչներին, որոնց հնարավորություն կտրվի խնդրահարույց սմարթֆոնները փոխանակել տեխնիկական խնդիրներից զերծ Galaxy S7-ով կամ էլ եկող տարի ներկայացվելիք Galaxy S8, Note 8 սմարթֆոններով:

Աղբյուրը մանրամասնում է, որ փոխանակման նոր ծրագրի շրջանակում օգտատերերը կկարողանան հին հեռախոսը փոխարինել նոր սերնդի S8-ով կամ Note 8-ով`վճարելով իրենց հին մոդելի արժեքի կեսը միայն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Samsung-ը դադարեցրել էր Galaxy Note 7-ի արտադրությունը` աշխարհի տարբեր երկրներում հեռախոսների պայթելու դեպքերի պատճառով:

Ըստ ոլորտի վերլուծաբանների` այս խնդիրների պատճառով ընկերությունը կկրի 3 մլրդ դոլարից ավելի վնաս:

 

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Նոյեմբեր 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30