Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Բաց դռների օր

 


Հոկտեմբերի 22-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ:

Ծնողներին կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետև վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած բազում ելույթներում ևս մեկ անգամ արժևորվեց հայրենիքի պաշտպանի գործն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Այնուհետև ծնողները շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան իրենց որդիների սոցիալ-կենցաղային պայմաններին ու շփվեցին հրամանատարական կազմի հետ:

Ծնողների հետ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվեցին նաև ՊԲ բոլոր միավորումներում և զորամասերում:

 

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Մարտ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31