Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Նոր Սահմանադրության համաձայն՝ պետք է լինի հստակ տարանջատում ՊՆ-ի և ԶՈւ գլխավոր շտաբի միջև. Կորյուն Նահապետյան

 


Tert.am-Պաշտպանության նախարարության գործառույթները քաղաքացիականացվելու քայլերը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դրական է գնահատում՝ հիշեցնելով, որ այն բխում է Սահմանադրության պահանջներից:

«Նախ պետք է նկատել, որ կառավարության անդամները ռազմական գործիչներ չեն, իսկ ՊՆ նախարարը կառավարության անդամ է և նորացված Սահմանադրությանը համապատասխան, ըստ էության, պետք է լինի հստակ տարանջատում ՊՆ-ի և ԶՈւ գլխավոր շտաբի միջև»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ գործող օրենքներով ևս կա ՊՆ նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը լիազորությունների սահմանազատում: «Սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական, հակառակը՝ բոլորովին այլ տրամաբանություն է տրված թե՛ գործող Սահմանադրությամբ, թե՛ նորացված Սահմանադրությամբ»,- ասաց նա և նշեց, որ պաշտպանության նախարարը պետք է լինի կառավարության թիմի անդամ և պատասխանատու լինի նախարարության առջև դրված խնդիրների իրականացման համար, որոնք հստակեցրեց ՀՀ Նախագահը՝ նոր նախարարին ներկայացնելով:

Ըստ նրա՝ բազմաթիվ երկրների օրինակներով կարելի է ասել, որ այդպիսի հավասարակշռումն ունի էական նշանակություն ԶՈւ-ի արդյունավետ ղեկավարման, ենթակայության հարցերի որոշման և քաղաքացիական վերահսկողության տեսակետից:

Հարցին, որ ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը քննադատում է Սեյրան Օհանյանին քաղաքացիական անձով փոխարինելու որոշումը՝ նշելով, որ Հայաստանը պատերազմական վիճակում է և իրավունք չունեին նման քայլի գնալու, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Մենք, նախևառաջ, պետք է առաջնորդվենք մեր Սահմանադրությամբ և անկախ նրանից, թե տարբեր քաղաքական գործիչներ ինչպիսի սպասումներ ու ակնկալիքներ ունեն, մեզ համար առաջնորդողը Սահմանադրությունն է, և ցանկացած իրավական, քաղաքական, ռազմական լուծում պետք է պատկերացնենք Սահմանադրության շրջանակներում»:

Պատգամավորի խոսքով՝ որոշ հրատապ դեպքեր արդեն իսկ կանխորոշված են: «Ունենք սահմանադրական կարգավորումներ, որոնք վերաբերում են ռազմական արտակարգ դրությանը, տվյալ ժամանակահատվածում գործում են սահմանադրական այն նորմերը, որոնք պետք է անմիջականորեն գործեն, հետևապես ցանկացած առաջարկ, որը դուրս կլինի Սահմանադրությունից, այդպիսի առաջարկն ինձ համար չի կարող առաջնային լինել»,- նշեց նա:

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Հուլիս 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31