Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Էրդողանի դեմ` հայերին վիրավորելու համար

 

 

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այդ մասին Կարո Փայլանը հայտնել է Twitter-ի իր էջում:

Պատգամավորն Էրդողանին մեղադրում է հայկական ինքնության դեմ ուղղված վիրավորանքի և ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար:

Նշենք, որ Էրդողանի դեմ բողոք ներկայացնելու մասին Փայլանը հայտարարել էր դեռևս երեկ:

Փայլանը, իր էջում կիսվելով Տրապիզոնում հավաքի ժամանակ Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել էր, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:

«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել էր նա Twitter-ի իր էջում:

Նույն ելույթի ընթացքում Էրդողանը հեգնել էր նաև կանանց, ինչը մեծ քննադատությունների առիթ է տվել թուրքական մամուլում:

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Հուլիս 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31