Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Ո՞վ կփոխարինի Վիտալի Բալասանյանին

 

2017 թվականի փետրվարի 20-ին ԼՂՀ 5-րդ ընտրատարածքում տեղի կունենան ԼՂՀ Աժ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այդ մասին որոշումն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է հրավիրված արտահերթ նիստում:

Հիշեցնենք, որ 5-րդ ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է նրանից հետո, երբ այդ ընտրատարածքից 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններով ընտրված պատգամավոր Վիտալի Բալասանյանը ս/թ նոյեմբերի 3-ին նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

Դեկտեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ արձանագրություն ստացել են Ազգային ժողովից: Օրենքի համաձայն` լրացուցիչ ընտրությունները պետք է անցկացվեն 70-օրյա ժամկետում: Եւ այսօր ԿԸՀ-ն որոշեց դրանք նշանակել փետրվարի 20-ին:

Ըստ ընդունված ժանամակացույցի՝ վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվելու է 2016թ. դեկտեմբերի 24-ին: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչեւ 2017թ. հունվարի 6-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի 2017թ. հունվարի 6-ից մինչեւ հունվարի 16-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է 2017թ. հունվարի 17-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 24.00-ն:

Նշենք, որ 2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների տվյալներով՝ թիվ 5 ընտարտարածքը ընդգրկում է Ասկերան քաղաքը եւ շրջանի գյուղերի մեծ մասը՝ 30 ընտրական տեղամասերով եւ 8278 ընտրողներով: Լրացուցիչ ընտրությունների նախօրյակին ոստիկանությունը ընտրողների թվի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացնելու:

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Հուլիս 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31