Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

 

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: 

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար:

1991 թվականին մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն եւ հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ եւ շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարեւորագույն հաղթանակներ, տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր: Մենք այլ ճանապարհ չգիտենք:
2006 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի առաջին Սահմանադրությունը: Այն դարձավ ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու մեր կամարտահայտության եւս մեկ վկայությունը, փաստեց մեր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին: Անգնահատելի է Մայր օրենքի դերակատարությունն Արցախի նորագույն պատմության մեջ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներին եւ Արցախի Հանրապետությանը»:

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Սեպտեմբեր 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30