Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Շթայնմայերը նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման մասին


Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չի բացառում Եվրամիության փլուզումը: Նախորդ տարին «անխնա ցույց տվեց, որ ակնհայտ բաները, որոնք տասնամյակներ շարունակ որպես իրողություն են ընկալվել, կասկածի տակ հայտնվեցին»: Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է Շթայնմայերը:

«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա ուղղվող փախստականների ալիքը, ինչպես նաեւ բրիտանական հանրաքվեի արդյունքում ցնցումը Եվրոպային դեպի հզոր տատանումների գոտի մղեցին»,- պարզաբանել է Շթայնմայերը: Հիմա, ըստ նրա, «աջակողմյան պոպուլիստները փորձում են օգտագործել իրավիճակը եւ ձայներ հավաքել իբր սկսվող ԵՄ-ի փլուզմամբ»:

«Հիմա նույնիսկ Եվրոպայի ամենահավատարիմ կողմնակիցները տեսնում են, որ մենք պետք է կրկին համոզենք մարդկանց: Եվ եթե չիմանանք, թե ինչպես պետք է գնահատել ԵՄ-ն, այն կկործանվի»,- Շթայնմայերի խոսքերն է մեջբերում Inopressa-ն:

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Ապրիլ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30