Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Արցախի եւ Հայաստանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը


Հոկտեմբերի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Նոյեմբեր 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30