Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհամաձայնեն հանդիպել. Ջեյմս Ուորլիք

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանում շաբաթ օրը. Tert.am-ի հետ բացառիկ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այս այցը հնարավորություն կտա հետամուտ լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներին և շարունակել քննարկումները կարգավորման տարրերի շուրջ: Բոլոր կողմերի մոտ մենք կշեշտադրենք այն, որ ներկայիս հրադադարի ապահովումը ընթացիկ բանակցությունների կարևորագույն հիմքն է»,- ասաց նա:

Ամերիկացի համանախագահը նշեց, որ հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջիկայում կհամաձայնեն հանդիպել:

«Մենք ուրախ կլինենք կազմակերպել նման հանդիպում, սակայն որոշումը, իհարկե, նախագահները պետք է կայացնեն: Մենք հավատացած ենք, որ ամենաբարձր մակարդակում երկխոսության ծավալումն անհրաժեշտ պայման է կարգավորման շուրջ առաջընթաց ունենալու համար»,-ասաց նա։

Tert.am–ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, որով նա որպես փոխզիջում հնարավոր էր համարում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալուն, և ընդհանրապես ի՞նչ կարգի փոխզիջումների մասին է խոսքը բանակցային գործընթացի այս փուլում։

Ամերիկացի համանախագահը պատասխանեց․«Կողմերն են, որ պետք է համաձայնության գան կարգավորման տարրերի շուրջ: Այս տարրերը տարիներ շարունակ քննարկվել են և արդեն ժամանակն է, որ նախագահները հանդես բերեն տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քաղաքական կամք»:

 

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Սեպտեմբեր 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30